«ՀԱՍԿ» 2016-2017 ուսումնական տարի
Երևանի «Աստծո ժողովուրդ» Ամբողջ Ավետարանական եկեղեցու աստվածաշնչյան դպրոցի 2016-2017թ.թ. ուսումնական տարին մեկնարկեց հոկտեմբերի 8-ին: Դպրոցի նպատակն է կրթել աշակերտներին, աճեցնել աստվածաճանաչության և Աստծո խոսքի գիտության մեջ: 2016-2017 ուսումնական տարում դպրոցում սովորում են 32 աշակերտներ: Դպրոցի բացմանը ներկա էին հովիվներ, «Աստծո ժողովուրդ» եկեղեցու ծառայողներ, հյուրեր: Դպրոցի տնօրեն, «Աստծո ժողովուրդ» եկեղեցու կրթական բաժնի պատասխանատու, ավագ հովվի ադմինիստրստիվ գծով օգնական Էմիլիա Մարկովան ողջունելով ներկաներին՝ ներկայացրեց նոր ուսումնական տարվա առարկայական ցանկը, ուսուցչական կազմը և ընթացիկ մի շարք ծրագրեր: Հովիվ Ռ. Շահվերդյանը բարի ուսումնական ընթացք մաղթեց դպրոցին, աշակերտներին հորդորեց չսահմանափակվել ուսումնական ծրագրով, այլ զբաղվել ինքնակրթությամբ, ուսուցիչների հետ միասին կազմել ընթերցանության ցանկ, դնել հստակ նպատակներ և իրականացնել դրանք ուսումնառության ընթացքում: Աշակերտների համար աղոթեցին և նրանց օրհնյալ ընքացք մաղթեցին էջմիածնի հովիվ Սարգիս Գրիգորյանը և հովիվ Սուրեն Սարգսյանը: Առաջին 3 դասաժամն անցկացրեց հովիվ-միսիոներ Թիմ Ռավանը, ով խոսեց ճշմարիտ առաջնորդության, ընդհանուր և հատուկ հայտնության, ինչպես նաև իրավիճակների մեջ ճիշտ կողմնորոշվելու, սեփական հնարավորությունները ճանաչելու, դրանք վերականգնելու, զարգացնելու և հոգևոր-քրիստոնեական խնդիրների շուրջ օգտագործելու համար: