Flag Counter

Աստվածաշունչն Աստծո գրավոր խոսքն է


   Աստվածաշունչն Աստծո գրավոր խոսքն է, որն ունի մեկ հիմնական բովանդակություն` Աստծո՝ մարդուն Իր Որդի Հիսուս Քրիստոսի միջոցով մեղքից փրկելու ծրագրի պատմությունը։
Մարդու հետ Աստծո խոսելու ուղիներից մեկը հենց Սուրբ Գիրքն է,  որը միայն հայերեն լեզվով է վերնագրված <<Աստվածաշունչ>>,  որն ավելի դիպուկ է մատնանշում  այն փաստը, որ Խոսքը մեզ է փոխանցում հենց Աստծուց ներշնչված պատգամը։
Այն փաստը, որ Աստվածաշնչում պարունակված 66 տարբեր գրվածքներն ունեն միայն մեկ հիմնական պատգամ, ապացուցում է, որ Աստվածաշնչի սկզբնաղբյուրն Աստված է և ոչ թե մարդը։

2- րդ Տիմ. 3:16-17
16 Ամեն Գիրք աստուածաշունչ են եւ օգտակար՝  վարդապետութեան, եւ յանդիմանութեան, եւ ուղղելու, եւ արդարութեան խրատելու համար.
17 Որ Աստուծոյ մարդը կատարեալ լինի ամեն բարի գործերի համար պատրաստուած


Կիսվել:

Հասցե

Աթոյան 177

Հեռ.
010453523
,
Էլ. հասցե
peopleofgod777@gmail.com
Գրել նամակ