Flag Counter

Ընտանիքի մասին


Ընտանիքից է ամեն բան սկսվում` դաստիարակություն, արժեքների փոխանցում, հոգևոր և բարոյական սկզբունքներ, ջերմություն, մարդասիրություն …

Ամուր ընտանիքի հուսալի հիմքը սերն է: Միաբան և համերաշխ ընտանիքը ուժ, վստահության թևեր  է տալիս երեխային: Այդպիսի ընտանիքի երեխաները անվախ, ինքնավստահ, հավասարակշռված, հուզականորեն ավելի կայուն են լինում: Հաջողակ են այն երեխաները, որոնք մեծացել են լիարժեք սիրով լցված ընտանեկան մթնոլորտում:

Աստծո խոսքում գրված է` կրթիր երեխային ամեն ժամանակ:

2-րդ  Օրինաց 6:7

 Եւ կրկնիր նորանք քո որդկանցը, խօսիր նորանց վերայ քո տան մէջ նստած ժամանակդ եւ ճանապարհ գնացած ժամանակդ, եւ պառկելիս եւ վեր կենալիս:

Եփես 6:4 

 … մեծացրէք նորանց խրատով և Տիրոջ ուսմունքով:

Սաղմոս 92:13

Տիրոջ տան մեջ տնկվածները երկնքի արքայության մեջ կծաղկեն:

Երեխային ինչքան սեր տանք, հոգ տանենք նրանց մասին, այնքան նա ավելի հեշտ կհաղթահարի խնդիրները: Սիրենք երեխաներին ու նրանց ճանաչեցնենք, մոտեցնենք Աստծուն:

Մատթ. 19:14

... Թույլ տուէք այդ երեխաներին, եւ դորանց մի արգիլէք ինձ մոտ գալ.

Մանուկները մեր վաղվա օրն են, ապագան։ Սիրենք, կրթենք, աստվածավախ դաստիարակենք մեր մանուկներին, որ օրհնված ապագա ունենանք: Աստծո սրտի համեմատ, Աստծուն սիրող երեխաներ մեծացնենք, Աստվածաշունչ կարդացող, որոնք ճիշտ օրինակով կկրթեն սերունդներին, պտղաբեր կլինեն, օրհնություն կլինեն ընտանիքի, երկրի համար:

Երեխաները, որոնք գոհացող սիրտ կունենան, հույսով և հավատքով լցված կլինեն;

Երեխաները մեր ուրախությունն են, գարունը, գույները։ Սիրենք երեխաներին ու մեր հոգատարությամբ, բարությամբ ավելի վառվռուն, լուսավոր դարձնենք նրանց; և կունենանք Հայաստան`բարեկիրթ երեխաներով ու ամուր ընտանիքներով:

Կիսվել:

Հասցե

Աթոյան 177

Հեռ.
010453523
,
Էլ. հասցե
peopleofgod777@gmail.com
Գրել նամակ