Flag Counter

Տնային խմբակներ


Մատթ 16։18 
․․․և այդ վեմի վրա կշինեմ իմ եկեղեցին, և դժոխքի դռները չեն հաղթահարի։

Տնային խմբակներն այն օրգաններն են, որոնցից կազմված է եկեղեցու մարմինը։ Աստվածաշնչյան "Գործք առաքելոց" գրքում բազմիցս հիշատակվում են այս խմբակները՝ որպես տնային եկեղեցիներ։ Եվ հենց տնային եկեղեցիներից խոսելիս նկարագրվում են  այն գործերն ու հրաշքները, որոնք իրականանում են միաբանության մեջ հավաքված հավատացյալների աղոթքների և Տիրոջ զորության միջոցով։ Աստծո խոսքն ասում է՝ Նրանց մեջ կար մեկ սիրտ և մեկ հոգի  (Գործք 4։32): Սրա վառ օրինակն է Պետրոսի բանտարկությունը (Գործք 12։5-17)

Եւ Պետրոսը բանտումը պահուած էր. Բայց նորա համար անդադար աղոթք էր լինում եկեղեցուցը դէպի Աստուած։
Գործք 12։5

Եւ մտածելով եկաւ Մարկոս կոչուած Յովհաննէսի մայր Մարիամի տունը, ուր շատերը ժողովուած՝ աղօթք էին անում։
Գործք 12։12  
 
Այս միաբան աղոթքի շնորհիվ հրեշտակը բանտում Պետրոսին հայտնվեց և նրան ազատ արձակեց։

Միաբանության մասին Նոր Կտակարանն ասում է հետևյալը.

Դուք երկրի աղն էք.․․
Մատթ 5։13 

Դուք աշխարհի լոյսն էք.․․ 
Մատթ 5։14

Որովհետեւ ուր որ երկու կամ երեք հոգի իմ անունովը ժողովուած լինին՝ ես այնտեղ նորանց մէջ եմ։
Մատթ 18։20

Այս փաստով են պայմանավորված եկեղեցու և տնային խմբակների գործառույթը և ազդեցությունը աշխարհի վրա։
Հռոմեացիների գրքի 16-րդ գլխում Պողոս առաքյալը ողջույնի խոսքեր է հղում բազմաթիվ տնային եկեղեցիներին և նրանց անդամներին։

Տնային խմբակները այսօր էլ են գործում եկեղեցիներում, և իմ խորին համոզումն է, որ եկեղեցու ամեն մի անդամ պետք է անդամակցի այս կարևոր կառույցին։

Աստված ընդ Ձեզ։

Կիսվել:

Հասցե

Աթոյան 177

Հեռ.
010453523
,
Էլ. հասցե
peopleofgod777@gmail.com
Գրել նամակ