Flag Counter

Գեղեցիկ ծաղիկը

Ես քայլում էի քաղաքի ծայրամասի մի խուլ փողոցով։ Փողոցը փոշոտ էր ու թափթփված։ Հանկարծ տեսա մի մեծ աղբավայր։ Աղբավայրը երևի երկար ժամանակ գոյություն էր ունեցել՝ բլրի նման մեծ էր։ Ձմռանը ձյուն էր եկել վրան ու գարնանն՝ անձրև, որովհետև բլրի վրա տեղ-տեղ կանաչ խոտ էր աճել։ Սկզբում զզվանքով հայացքս շրջեցի, հետո կանգնեցի ու նայեցի կանաչած այդ աղբակույտին ու հանկարծ տեսա բլրի ներքևում մի ծաղիկ էր աճել։

Ես մոտեցա ծաղկին․ այնքա՜ն գեղեցիկ էր, այնքա՜ն հրաշալի։ Սպիտակ թավշե ծաղկաթերթերի վրա կարծես մի անծանոթ աղջիկ զմայլելի նախշեր էր ասեղնագործել։ Գեղեցկությունը գայթակղեց և ակամայից խոնարհվեցի բույրը շնչելու, որովհետև գեղեցիկ ծաղիկները պետք է նաև հրաշալի բույր ունենային։ Հիմա մտածում եմ․ «Տե՛ր, մի՞թե ավելի լավ տեղ չկար այդ ծաղկի համար՝ աղբ ու ծաղի՞կ։ Միթե ճիշտ է այդ գարշահոտության մեջ այսքան նուրբ ու գեղեցիկ ծաղիկ։» Եվ Աստված ասաց․ «Դու ես այդ ծաղիկը, և այդ աղբակույտը քո անցյալն է՝ աշխարհը։ Մի փորփրիր։»

Կիսվել:

Հասցե

Աթոյան 177

Հեռ.
010453523
,
Էլ. հասցե
peopleofgod777@gmail.com
Գրել նամակ