Աղոթք
Մարկ .11:22-24.
Եւ Յիսուսը պատասխանեց եւ ասեց նորանց. Աստուծոյ հաւատքն ունեցէք. Որովհետեւ ճշմարիտ ասում եմ ձեզ, թէ ով որ այս սարին ասէ՝ Վեր կաց եւ ծովն ընկիր, եւ իր սրտումն չ’երկմտի, բայց հաւատայ՝ թէ ինչ որ ասում է՝ կ’լինի նորան, կ’լինի ինչ որ ասէ։ Սորա համար ասում եմ ձեզ թէ ամեն ինչ որ աղոթք անելով խնդրէք, հաւատացէք թէ կառնէք, եւ կլինի ձեզ»։
Հռոմ.10:16:17.
«Բայց ոչ ամենքը հնազանդվեցին ավետարանին»։
Եսայիան 53:1-ում ասում է.
«Տեր, ո՞վ հավատաց մեր լուրին»։
Հռոմ.10:17․
«Որովհետև հավատքը լսելուցն է. և լսելը՝ Աստծո խոսքից»։
Բ Կոր.4-13.
«Բայց մենք միևնույն հավատքի Հոգին ունենք»։
Ինչպես գրված է Սաղ.116:10-ում
«...հավատացի և դրա համար էլ խոսեցի»։
Մենք էլ ենք հավատում և դրա համար էլ խոսում ենք։
Ա Տիմ.2:1:8-ում ասվում է, որ
աղոթքը նպաստում է
▪խաղաղ և հանդարտ կյանք ապրելուն,
▪ճշմարիտ աստվածապաշտությանը և սրբության-պարկեշտությանը,
▪մարդկանց փրկությանը և իրավիճակների փոփոխության,
▪ճշմարիտ գիտությանը,
▪ Փրկչի ու փրկության մասին համարձակ վկայությանը,
▪Աստծո առաջ մարդու սրտի ուղիղ լինելուն` առանց բարկության, վեճերի ու ատելության և առանց երկմտանքի, և նպաստում է, որ մարդու սիրտն ու ձեռքերը լեցուն լինեն արդարության գործերով։