Ընտանիքում վստահության մասին
Ինչպիսի՞ ազդանշաններ կան, որոնք նպաստում կամ պատճառ են հանդիսանում բաժանման համար։
Վստահության բացակայությունը զույգերի միջև անկեղծության կամ պարզության պատճառով (Ա Կորնթ․ 13։6, Մատթ․ 5։37)
Արդյո՞ք կարելի է սիրել միմյանց և միևնույն ժամանակ ատել կամ խաբել իրար։ Իրական սերը հակասում է անիրավությանն ու խաբեությանը։
Գաղտնապահության բացակայությունը խորը տարածություն (անդունդ) է ստեղծում զույգերի միջև։
Հարց՝ որո՞նք են անվստահության նշանները և ինչպես են այդ նշանները դրսևորվում ընտանեկան հարաբերությունների մեջ։
Այսպիսի մի հումոր կա․
Երբ Ադամը բավականին ուշացած ու հոգնած գալիս է տուն։ Եվան հարցնում է․
-Որտե՞ղ էիր։
-Շատ հոգնած եմ և ի վիճակի չեմ խոսել - ասում է Ադամը։
Եվան հաց է դնում նրա առաջ, բայց արդեն կասկածով լցված․․․
Երբ Ադամը պառկում է քնելու, Եվան գալիս, սկսում է կողի ոսկորները շոշոփել, որպեսզի հասկանա` արդյո՞ք ուրիշ կին էլ կա։
Սրա նման օրինակներ մեր կյանքում շատ են պատահում։ Անվստահության ձևերից է՝ երբ կանայք ամուսինների գրպաններն են փորփրում՝ ինչ որ ինֆորմացիա գտնելու համար, ամուսինները՝ կանանց պայուսակները։ Այժմյան ամենատարածված ձևերից է բջջային հեռախոսների ստուգումը հնարավորության դեպքում։
Մյուս ձևը իրար վերահսկելն է՝ «Որտե՞ղ էիր», «Ու՞մ հետ էիր», «Ինչու՞ ուշացար», կամ բանկային հաշիվների՝ արած ծախսերի ստուգումը։
Մյուս ձևը՝ որ նեղված, գաղտնիքները, փոխանակ իրար մեջ պահելու, կիսում են ինչ-որ երրորդ մարդու մոտ՝ զոքանչի, ընկերուհու․․․
Ամուսիններն իրար պետք է ծածկեն՝ սա էլ մեկ այլ ձև է։ Երբ կինը մի բան է ասում, ամուսինը սկսում է միջամտել ու կնոջը վարկաբեկել։ Եթե ամուսիններից մեկն անգամ սխալ է, մյուսը պետք է ծածկի նրան, այլ ոչ թե խայտառակի։ Անգլիական այսպիսի մի ասացվածք կա՝ եթե ես քո առաջ մերկանում եմ, դու ինձ պիտի ծածկես։
Այսպիսով՝ ամուսինների հարաբերությունները պիտի լույսի տակ լինի՝ առանց քողարկումների, մի փոքր շողք անգամ պիտի չլինի։
Ինչպես ավետարանն է ասում․
Բայց ձեր խոսքը լինի, Այոն՝ այո, և Որչն՝ ոչ․ և սրանից ավելին չարիցն է (Մատթ․ 5։37)։