Flag Counter

Վճռական որոշում


Մեր ամբողջ կյանքը լցված է ճիշտ ու սխալ որոշումներով։ Մեր կյանքում գալիս են այնպիսի իրավիճակներ, որ կանգնում ենք ընտրության առջև։ Մեր կայացրած որոշումով իրավիճակ է փոխվում թե՛ մեր և թե՛ դիմացինի կյանքում։ Սրա համար, ամեն բանից առաջ, մինչ կկայացնես ճակատագրական որոշումդ, մի պահ թու՛յլ տուր, որ անցնի Աստծո խոսքի զտիչով։ Հրավիրենք Սուրբ Հոգուն մեր որոշումների մեջ,  որպեսզի ուրիշներին չմեղադրենք այն ամենի համար, որ եղել է մեր շտապողականության արդյունքում։ 

Կան կարիքից դրդված կայացված որոշումներ։ Նայենք նաև շարժառիթին՝ ինչ շարժառիթ ունի իմ ու քո որոշումը։ Աստված որոշեց իր Միածնին զոհաբերել և արեց էլ . սա փրկության ծրագիր էր , որ կայացավ իմ ու քո համար։

Աբրահամը որոշեց մնալ խոստացված երկրում, իսկ Ղովտը բնակվեց Սոդոմի դռների մոտ, արդյունքը տեսնում ենք նրանց սերունդների մեջ։ Աստված Իսահակին արգելեց Եգիպտոս իջնել։ Մնա՛ այնտեղ, որտեղ Աստված է ուզում, ու կօրհնվես։ Մաքուր մտքից ու բժշկված սրտից կբխեն աստվածահաճո և ոչ թե մարդահաճո որոշումներ։ Այս ամենի վրա է իջնում Աստծո բարեհաճությունը։

Դանիելի երեք ընկերները վճռական ու համարձակ որոշում կայացրին՝ չենք երկրպագելու ոսկե արձանին (Դան. 3:16-18)։

Դանիելն իր սրտում որոշեց չպղծել իրեն թագավորի կերակուրներով։ Հիմա քո հերթն է, որ կայացնես համարձակ, վճռական որոշում, որ կուրախացնի Աստծո սիրտը։

Կիսվել:

Հասցե

Աթոյան 177

Հեռ.
010453523
,
Էլ. հասցե
peopleofgod777@gmail.com
Գրել նամակ