Flag Counter

Որդին Հոր տանն է օգնելու համար

Աստված Իրեն հայտնեց մարդկությանը Որդու միջոցով։ Եթե դու թույլ չտաս, որ Աստված Իրեն հայտնի քեզ, դու մաս ու բաժին չես ունենա Նրա հետ։ 


Հիսուսը պատասխանեց նրան ու ասաց. «Այն, ինչ ես անում եմ, դու հիմա չես հասկանա, բայց այն հետո կհասկանաս»։ Պետրոսը նրան ասաց. «Դու իմ ոտքերը երբեք չես լվանա»։ Հիսուսը նրան պատասխանեց. «Եթե քեզ չլվանամ, ինձ հետ բաժին չես ունենա»։ Սիմոն Պետրոսը նրան ասաց. «Տե՛ր, ոչ միայն ոտքերս, այլ ձեռքերս ու գլուխս և՛ս լվա»։ Հիսուսը նրան ասաց. «Ով լվացվել է, ամբողջովին մաքուր է և կարիք չունի ոչնչի, բացի ոտքերը լվանալուց. դուք էլ մաքուր եք, բայց ոչ բոլորդ»։

Հովհաննես 13։7-11   


Այստեղ խոսքը նրա մասին է, որ Հիսուսը խոնարհվեց Պետրոսի առջև՝ ծառայելու համար, բայց Պետրոսը, լինելով ծառայող անձ, ուզում էր հրաժարվել այդ ծառայությունից։ Այդ պատճառով պիտի թույլ տանք, որ Աստված մեզ օգնի՝ իր առջև դուռ բացելով, որպեսզի Նա իրավունքով դա անի, քանի որ Աստված մեզ տվել է ազատ կամքի իրավունք։ Բաց լինենք, որ Աստված ծառայի ու մաքրի մեզ, որպեսզի մենք կարողանանք Իր հետ ունենալ այդ կատարյալ հաղորդակցությունը։ 


Որովհետև դուք ծառայությա՛ն հոգին չստացաք, որ դարձյալ վախենաք, այլ որդեգրությա՛ն հոգին ստացաք, որով աղաղակում ենք. «Աբբա՛, Հա՛յր»։  

Հռոմեացիներին 8։15 


Տերը գալիս է մեզ ծառայելու և մեզ ազատելու բոլոր բարդ իրավիճակներից, որոնց մեջ մենք երբեմն լինում ենք։ Տերը գալիս է գերության ոգուց մեզ ազատելու։ Ցավոք սրտի՝ շատ հոգևորներ շարունակում են մնալ գերության մեջ՝ չնայած նրան, որ ընդունել են Աստծուն։ Այդ գերությունը միայն խմիչքը, թմրանյութը կամ անառակությունը չէ, այլև վախը, միտքը կամ տարբեր տեսակի կախվածությունները։ Շատերը, վախի մեջ մնալով, չեն կարողանում Աստծո սերը ընդունել և որդեգրությունն են կորցնում։ Կարևոր է տեսնել Աստծո հոգատարությունը մեր կյանքերում և չթաքնվել՝ ինչպես Ադամը թփերի հետևում։ Թույլ տանք, որ Աստված հենց մեր խնդիրների մեջ գա և օգնի։ Շատ անգամ Աստծուց վախ ունենալու պատճառով ենք թաքնվում։ Բայց շատ կարևոր է այդ վախերը, խնդիրները, դժվարություններն Աստծո առաջ տանել և ուղիղ լինելով խոստովանել, և Տերը հաստատ Իր օգնությունը կցուցաբերի մեզ։ Ընդունենք որդեգրությունն ու սերը որպես որդիներ։ 


Իսկ ծառան ընդմիշտ տանը չի մնում. որդին է ընդմիշտ մնում։

Հովհաննես 8։35   


Այսինքն՝ եթե մենք որպես ծառա ենք հանդես գալիս՝ որպես օտար մեկը, չենք կարող հավիտյան մնալ Տիրոջ ներկայության մեջ, բայց որդին միշտ Նրա ներկայության մեջ է, և Աստծո հայրությունը մեզ ծածկում, բժշկում, զորացնում և բարձրացնում է։ 


Երբեք չհամեմատենք Աստծո հետ հարաբերությունը Նրա սիրո հետ։ Նա հավիտյան սիրել է Իր ստեղծած մարդուն, բայց եթե մենք ունենում ենք խորը հարաբերություն, որտեղ կա Տիրոջ միջամտությունը, զորությունը, և եթե իրավունք ենք տալիս, որն Նա գործի մեր կյանքերի մեջ, ապա գալիս է վերափոխում։ 


Մենք վարձկաններ չենք, այլ որդիներ։ Վարձկաններն էլ են ուտում հացը, բայց նրանք կուշտ չեն և Հոր ծածկոցը չունեն, որովհետև ուղղակի վարձկան են։ Մենք որդի ենք և որդիական իրավունք ունենք, այդ պատճառով ավելի ապահով ենք։ 


Եվ սթափվելով՝ ասաց. "Քանի՜ վարձկաններ հորս մոտ առատ հաց ունեն, իսկ ես այստեղ սովամահ կորչում եմ։

Ղուկաս 15։17   


Անառակ որդին վերցրեց իր ունեցվածքը, վատնեց, կորցրեց, ընկավ սխալ իրավիճակների մեջ, բայց Հոր տան մեջ կա բաց դուռ և սպասում, որ հետ վերադառնաս ոչ թե որպես վարձկան կամ ծառա, այլ որպես որդի։ Տերը պատրաստ է ընդունելու, բժշկելու և բարձրացնելու։ Վարձկաններն օտար են, բայց որդիները հավասար են Հոր տան մեջ և իշխանություն ունեն։ 


Հայրն իր ծառաներին ասաց. "Իսկույն բերե՛ք լավագույն պատմուճանը ու հագցրե՛ք նրան, մատին մատանի՛ դրեք և ոտքերին՝ կոշիկներ։ 

Ղուկաս 15։22  


Ի՜նչ գեղեցիկ են Հոր ընդունելությունն ու խնամակալությունը։ Որդու բացակայությունը Հոր տնից դատարկություն է առաջացնում, Հոր բացակայությունը տնից՝ նույնպես։ Որդեգրության հոգին կօգնի ինձ մնալ կենդանի Աստծո տան մեջ, իսկ Հոր ներկայությունը կբերի կարգուկանուն Աստծո տան մեջ։


Հիսուսը տաճարում չգնաց բանակցության սխալի հետ, այլ քանդեց սխալը։ Այստեղ տեսնում ենք և՛ Հոր, և՛ Որդու ներկայության կարևորությունը։ Որպես Որդի գեղեցիկ համադրություն և գործելակերպ է։ Հայրը թույլ չի տալիս ավելորդություն, և Որդին որպես ժառանգորդ կարող է Հոր իշխանությունը, զորությունը, ազատությունն ընդունել իր կյանքի մեջ։ 


Ես եմ որթատունկը, իսկ դուք՝ ճյուղերը. ով ինձ հետ է միավորվում, իսկ ես՝ նրա հետ, նա շատ պտուղ է տալիս, որովհետև առանց ինձ ոչինչ չեք կարող անել։ Եթե մեկն ինձ հետ չի միավորվում, նրան որթաճյուղի պես կնետեն, և կչորանա։ Ապա այն կհավաքեն, կրակը կգցեն, և կայրվի։ Եթե ինձ հետ միավորված մնաք, իմ խոսքերն էլ ձեր մեջ մնան, ինչ որ կամենաք, խնդրեք, այն ձեզ կտրվի։

Հովհաննես 15։5-7   


Թող Աստծո գերբնական զորությունը հայրության միջոցով, Աստծո որդիական իրավունքով և իշխանությունով մեր կյանքերի մեջ գործի։


Կիսվել:

Հասցե

Աթոյան 177

Հեռ.
010453523
,
Էլ. հասցե
peopleofgod777@gmail.com
Գրել նամակ