Հորդոր դեպի մաքուր կյանք
Արդ այսպիսի խոստումներ ունենալով, սիրելինե՛ր, հոգու և մարմնի ամեն պղծությունից ինքներս մեզ մաքրենք և սրբությունը Աստծու երկյուղով կատարյալ դարձնենք։
Բ Կորնթացիներին 7:1
Եվ ամեն ոք, ով այս հույսն իր մեջ ունի, իր անձը մաքրում է, ինչպես որ նա է մաքուր։
Ա Հովհաննես 3:3
Գիտենք, որ ամեն ոք, ով Աստծուց է ծնված, մեղք չի գործում, իսկ ով Աստծուց է ծնված, պահում է իրեն, և չարը նրան չի մոտենում։
Ա Հովհաննես 5:18
Այս օրերի մեջ տեսնում ենք՝ ինչպես է պիղծն ավելի պղծվում, անիրավություն գործողը ավելի անիրավանում, և ինչպես են մարդկանց հոգու աչքերը փակվում։ Անտարբերությունը, խաբեբայությունը և սուտը տիրել են մարդկությանը։ Բայց մենք՝ որպես Աստծո զավակներ, մեր հոգու աչքերը պիտի բաց պահենք, որ աշխարհին չնմանվենք, այլ ճշմարտության մեջ քայլենք, ամեն տեսակ ստությունից և մեղքերից ազատ լինենք և օրեցօր արդարանանք, սրբվենք և մեր Տեր Հիսուս Քրիստոսին նմանվենք՝ կարդալով, աղոթելով և մտերմանալով Սուրբ Հոգու հետ։ Նվիրվենք Տիրոջը և աղոթենք, որ մեր ծարավը ավելանա։ Այս օրերին հավատացյալների ծարավը քչանում է, և ուրիշ բաներով են լցվում, բայց մարդու ծարավը առանց Սուրբ Հոգու չի հագենա։ Այս օրերը Նոյի օրերի պես են․ զգուշանանք որովհետև Տիրոջ գալուստը շատ մոտ է։ Նա, ով հավատքի մեջ է և կարծում է, թե ամուր է, զգուշանա, որ չընկնի։
Թող քեզ ընդունելի լինեն իմ բերանի խոսքերը և սրտիս խորհուրդները, ո՜վ Տեր, իմ Վե՛մ և իմ Փրկի՛չ։
Սաղմոս 19։14
Անիրավություն գործողը թող ավելի անիրավանա, և կեղտոտը թող ավելի կեղտոտվի, և արդարը թող ավելի արդարանա, և սուրբը թող ավելի սրբանա։
Հայտնություն 22:11