Flag Counter

Պատերազմը դեռահասի աչքերով

Պատերազմ բառը ինքնին բացասական հույզեր է առաջացնում մեզ մոտ, առավել ևս դեռահասների։ Նրանցից շատերը հիմնականում չեն խոսում այս թեմայով, այդուհանդերձ այն շատ հետաքրքիր է նրանց համար։ Նրանք փորձում են ինֆորմացիա գտնել հիմնականում իրենց սիրելի համացանցում, կամ քննարկել իրենց ընկերների հետ։

Ինչևէ, մեծահասակը պետք է փորձի լրացնել այդ պատասխանների բացը և գրագետ ձևով մոտենա նրանց հարցադրմանը։

Պատանիները շատ ավելին են գիտակցում, քան կարող ենք պատկերացնել, հետևաբար պետք է նրանց հետ խոսել այս թեմայից և իրերը կոչել իրենց անուններով։ Նրանց հետ պետք է քննարկել պատերազմի թեման իր բոլոր կողմերով և պատմել ճշմարտությունը՝ բնականաբար զերծ մնալով վայրագությունների տեսարաններից և նրանց էլ խնդրել նմանատիպ հոլովակներ և նկարներ չդիտել, քանի որ դրանք միմիայն բացասական էմոցիաներ են առաջացնում մեզ մոտ և ատելության հող են նախապատրաստում։ Սա նունպես դեռահասին պետք է բացատրել, թե ինչու չի կարելի։

Առիթ ստեղծեք, որպեսզի նրանք արտահայտվեն, ասեն իրենց տեսանկյունն ու դիրքորոշումը։ Ուղորդեք նրանց մեդիա  դաշտում՝ օգտվելու հավաստի աղբյուրներից։

Սովորեցրե՛ք նրանց ցույց տալ իրենց հույզերը, տրամադրությունը։ Այո՛, եթե կարիքը կա, մենք լաց ենք լինում, կարող ենք տխրել, բայց դա բնավ առիթ չէ հիասթափության։

Շատ դրական կդիտվի, եթե պատանին այս ընթացքում իր փոքրիկ աջակցության ներդրումն ունենա պատերազմի մեջ գտնվող կամ պատերազմից փախած մարդկանց հանդեպ՝ որևէ կամավորական աշխատանքով կամ իր դասընկերոջ հանդեպ օգնությամբ, որը դժվար է ինտեգրվում նոր միջավայրում։ Կարևորագույն կետ է հատկապես դպրոցը։ Պատանու մեջ բարձրացնենք հաղթողի կերպարը՝  նկարագրելով, որ պատմության մեջ շատ նմանօրինակ դեպքեր ենք ունեցել, այնուամենայնիվ հայի հոգին հաղթական է, և սևեռենք նրանց ուշադրությունը հաղթանակած պատմական էջերի ու հերոսների վրա։ Եկեղեցին նույնպես պետք է ստանձնի նմանատիպ առաքելություն։ Նա պատանուն պետք է ծանոթացնի Աստվածաշնչի հաղթական պատմությունների հետ, որոնք քիչ չեն, և այդպիսով այդ հաղթությունը նրանց փոխանցվի։ Շատ տեղին կլինի մեջբերել աստվածային համարներ թեմայի հետ կապված՝

Եվ իմ ժողովուրդը, որի վրա իմ անունն է դրված, խոնարհվի, աղոթի, իմ երեսը փնտրի ու ետ դառնա իր չար ճանապարհներից, այն ժամանակ ես երկնքից կլսեմ, կներեմ նրա մեղքը և կբժշկեմ նրա երկիրը։
Բ Մնացորդաց 7։14

Կիսվել:

Հասցե

Աթոյան 177

Հեռ.
010453523
,
Էլ. հասցե
peopleofgod777@gmail.com
Գրել նամակ